ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Շանթից կմնար Շանթը

Շանթից կմնար Շանթը
08.11.2013 | 16:28

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երեկ անդրադառնալով «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին իր կողմից ծեծելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, հերքել է այն: «Ի՞նչ եք պատկերացնում հետո` ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել, Շանթից բան կմնա՞ր»: Ակնհայտ է ակնարկը, որ Շանթին ծեծելու պարագայում ոտիկանապետը վերջինիս չէր խնայի: Իսկ ի՞նչ է նշանակում Վ. Գասպարյանի պատկերացումներում ծեծից հետո մարդուց բան չմնալը: Բնականաբար, խոսքը ֆիզիկական վիճակի մասին է, քանի որ Շանթը իր գործունեությամբ մինչև հիմա ապացուցել է հավատարմությունը սեփական սկզբունքներին: Անշուշտ, Շանթ Հարությունյանի և Վլադիմիր Գասպարյանի համեմատությունը ֆիզիկական ուժի առումով կարող է ոստիկանապետի օգտին լինել, բայց առնվազն պատշաճ չէ խոսել սեփական ուժի գերազանցության մասին, առավել ևս եթե խոսքը վերաբերում է պաշտոնատար անձին, ավելին` ուժային կառույցի ղեկավարին: Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե Շանթից բան չէր մնա, կարծում ենք` ոստիկանապետը այստեղ սխալվում է: Շանթ Հարությունյանի նման սկզբունքային մարդը միշտ ուժեղ է, եթե անգամ նա, Աստված մի արասցե, մարմնապես տկար է: Երդվյալ գաղափարականների համար հոգու աննկունությունը ամեն ինչից վեր է:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ